ՆԱՏՕ-ն փաստացի կմտնի Ռուսաստանի դեմ պատերազմի մեջ, եթե իրականացվի ՈՒկրաինայի վրայով թռիչքներից զերծ գոտի ստեղծելու և ՆԱՏՕ-ի ու ԵՄ պետությունների կողմից ռուսական անօդաչու սարքերի ու հրթիռների ոչնչացման գաղափարը։ Այս մասին իր Telegram ալիքում գրել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը:               
 

Զգուշացե´ք, եթերում խոսացող գլուխներ են

Զգուշացե´ք, եթերում խոսացող գլուխներ են
19.09.2025 | 15:09

Տեղեկատվական-հոգեբանական լայնածավալ պատերազմը ՀՀ քաղաքացիների դեմ արդեն իրականացվում է անթաքույց ու առանց քողարկման: Ազգային ու պետական ինքնության դեմ կիրառվող ու դրսից պարտադրված կեղտոտ ու քստմնելի գործերի վերջին փաթեթը կիրառության մեջ դնելու «թավշյա» ջանքերն արդեն գործադրվում են արագացված կարգով:

Դրածո վարչախմբի ինքնավստահության հիմնական աղբյուրներից մեկն իրենց քաղաքական վերլուծաբաններ, քաղտեխնոլոգներ ու լրագրողներ համարող վարձկան խոսացող գլուխներն են, ովքեր հեռուստաեթերում ու սոցիալական հարթակներում ամենօրյա լծված են «թավշյա» խունտայի սպասարկման գործին՝ դրա դիմաց ստանալով պատկառելի գումարներ: Անգամ եթե այս գրառման մեջ անուններ չտամ, վստահ եմ, որ շատերդ կկռահեք, թե ում մասին է խոսքը:

2018-ի գարնանը Երևանում տեղի ունեցած և դրան հաջորդած իրադարձությունները գիտական հետազոտման կարիք ունեն ու վաղ թե ուշ ի հայտ կգան անաչառ ու մանրակրկիտ հետազոտություններ: Հենց այսպիսի ձևաչափով գրառում կատարելով, նպատակ ունեմ նպաստել այդպիսի հետազոտությունների իրականացմանը՝ հենց մեր օրերում:

Սույն գրառումը նպատակ է հետապնդում դասակարգել ՀՀ քաղաքացիների դեմ տեղեկատվական-հոգեբանական պատերազմ վարող և դրսից պարտադրված դրածո իշխանությանը սպասարկող քարոզիչներին՝ ըստ տեղեկատվական-քարոզչական դաշտում իրենց վերապահված գործառնությունների:

2018 թվականի ապրիլ-մայիս ամիսներին ՀՀ քաղաքացիներին, հատկապես երիտասարդությանը, ապակողմնորոշելու, թավշյա խմբի շուրջ դրական միջավայր ստեղծելու, ինչպես նաև տեղի ունեցած հակասահմանադրական գործողության կապակցությամբ հանրության ցանկությունը գործող անձանց իրական կերպարները բացահայտելու ուղղությամբ շեղելու անպատվեր գործն իրենց վրա վերցրեցին Գիտությունների ակադեմիայի ազգագրագետները, հանրային գրառումներով, կոչերով, հարցազրույցներով, ինչպես նաև գիտական հոդվածներով ջանասիրաբար նպաստելով հակապետական գործողությանը:

Անուններ չգրեմ, բոլորը քաջ գիտեն, թե ում մասին է խոսքը և ովքեր են նրանք: Ներկա պահին այս խումբը, իր գործունեության մանրամասնությունները բացահայտելուց հետո, մեկուսացած է պահում իրեն հանրությունից, սակայն դա բնավ չի նշանակում, թե իրենք դադարել են գործելուց: Գիտական ձևակերպումը ապագա հետազոտողների ու դասագիրք կազմողների համար այս խմբի կապակցությամբ, հետևյալն է. գործ ունենք սովետական հատուկ ծառայությունների գործակալական ցանցի մնացուկների հետ, ովքեր իրենց «սև գործը» կատարեցին 2018 թվականին:

Ներկա պահին հերթափոխն ընդունել են մատղաշ քարոզիչների մի երամ, ովքեր ներկայանում են որպես լրագրողներ, քաղաքական մեկնաբաններ, քաղտեխնոլոգներ, պատգամավորներ, մշակույթի գործիչներ և այլն, որոնց հիմնական նպատակը իշխանությունների օգտին աշխատելն է՝ ՀՀ քաղաքացիներին քարոզչական-հոգեբանական տեռորի միջոցով ապատեղեկատվություն մատուցելու և ապակողմնորոշելու եղանակով:

Փորձենք դասակարգել իշխանական այս քարոզիչ վարձկաններին:

Ա. «ԽԱԳԻ ՎԱԳԻ-ներ»։

Սրանք 24 ժամ սպասողական վիճակում են և ուշի ուշով հետևում են կառավարության շենքից եկած հրահանգներին՝ նախանշված թեմաներ քննարկելու, քննադատելու կամ էլ թեմաներ «փակելու» համար: Շատ ագրեսիվ են տրամադրված, չեն խորշում փողոցային ագրեսիվ բառապաշար օգտագործելուց և մշտապես հեռուստաեթերում են: Որպես կանոն, զարհուրելի ատամնաշար ունեն, բայց ոչ այնքան զարհուրելի, որքան Փաշինյանինն է: Սրանց մեջ կան նաև հասուն ճաղատներ, որոնք ոչ միայն գանգատուփի մազածածկույթից են զուրկ, այլև քաչալ են բարոյականության ու արժանապատվության տեսանկյունից: Խագի վագիների մի ենթատեսակ կա, որ ամեն օր հայհոյում է Պուտինին ու ռուսական կողմնորոշումը, բայց էդ քննադատության մեջ ֆալշը էնքան շատ է, որ հասկանում ես, թե ում պատվերն են իրականում կատարում՝ կեղծ արևմտամետ երևալու համար:

Բ. «ՊՈԿԵՄՈՆ-ներ»։

Սրանք պարտադիր պետք է հետևեն Կառավարության շենքից եկող քամիների ուղղությանը, արագ նետվեն եթեր և տեքստեր թխեն ու հրամցնեն իրենց լսարանին, հաճախ չնկատելով, որ հերքում են իրենց նախկին դիտարկումներն ու եզրահանգումները: Սրանց կարելի է համարել «5 տոկոս քննադատողներ», քանի որ մնացած 95 տոկոսը իշխանությունների քայլերի գովաբանություն է: Բառապաշարում շատ հաճախ օգտագործում են՝ «մեր իշխանությունները» կամ «մեր երկրի վարչապետը» ձևակերպումը: Որպես կանոն, սրանց տրված է որոշակի ժամեր մեծ դիտողականություն ունեցող եթերներում: Վերջիններիս «վերլուծությունները» ակտիվորեն լայքվում են իշխանական ֆեյքերի կողմից:

Գ. «ԼԱԲՈՒԲՈՒ-ներ»։

Սրանք ամենատարածված տեսակն են, հանդես են գալիս նաև ֆեյքերի տեսքով, շատ արագ կազմակերպվում են ու հորդայի էֆեկտ են ստեղծում այս կամ այն թեմայի շուրջ մոբիլիզացվելով, ստորագրահավաքներ կամ բողոքի նամակներ կազմելով: Լաբուբուների իգական սեռի ներկայացուցիչները, որպես կանոն, խոսալուց ընդհանրապես չեմ մտածում, հատկապես երբ սկսում են արդարացնել Թուրքիայի ու Ադրբեջանի գործողությունները, կարծելով, թե մեծագույն ծառայություն մատուցեցին Նիկոլ Փաշինյանին՝ ծառայողական մեքենայից ու աշխատավարձից չզրկվելու համար: Իրենց գրառումները հրապարակելուց հետո, երեք ժամ ուղղումներ ու վերաշարադրանք են կատարում՝ չհաղթահարելով պանիկայի զգացումը ինտենսիվ քրտնարտադրությունը:

Դ. «ՉԵԲՈՒՌԱՇԿԱ»-ներ։

Սրանց կարելի է նաև անվանել «իշխանական ծխածածկույթներ», քանի որ նրանց հիմնական առաքելությունը լուրջ խնդիր ծագելու դեպքում, որտեղ իշխանությունների դիրքերը չափազանց խոցելի են, սոցիալական ցանցերում շեղող թեմաներ նետելով զուգահեռ քննարկում գեներացնելն է: Գործում են հար ու նման բանվորական գործադուլների Streikbrecher բանվորների նման, որոնց հիմնական նպատակը գործադուլները հօգուտ գործատուի վիժեցնելն է: Մեր օրերում սրանց անվանում են նաև spoiler-ներ: Նպատակը թիրախային ու անժխտելի փաստերով քննադատողներին զուգահեռ տեղեկատվական դաշտ տանելն ու թեման իրենցով անելն է: Ժամանակ առ ժամանակ նրանցից ոմանք անցնում են արհեստական չարությունների ռեժիմի, որպեսզի ազատազրկելով իրենց քաղբանտարկյալ համարեն: Երբեմն իշխանությունների օգտին քարոզչությունն անում են ավտոմատ ռեժիմով՝ չբացահայտվելու համար:

Հայկ ԴԵՄՈՅԱՆ

Դիտվել է՝ 338

Մեկնաբանություններ